?

Log in

No account? Create an account

Երևանի ավագանու ընտրություններով իշխանությունները մի քանի խնդիր էին ուզում լուծել։ Գլխավորը, անշուշտ, պետական ոստիկանական մեքենայի օգնությամբ ՀՀԿ–ի ցուցակի համար 40–ից ավելի տոկոս «խփելը», ՀՀԿ–ի քաղաքական մենաշնորհը պահելն ու Տարոն Մարգարյանին քաղաքապետ վերանշանակելն էր։ «Աստվածավախ» Վլադիմիր Գասպարյանի համակարգը փայլուն լուծեց այս խնդիրը։ «Ավելի լավ Տարոն» օպերացիայի մեջ ներգրավվել էր հասարակության ամենամարգինալ շերտը և «զբռոդը»։

Ուշագրավ է, որ իբրև թե բարեփոխվող և կրմինալի դեմ պայքարող ոստիկանությունը չտեսնելու էր տալիս ապօրինությունները։ Միայն մայիսի 5–ի գիշերը վովայենք նկատեցին, որ ՀՀԿ–ականները հրավառության միջոցով նշում են իրական ընտրողների դեմ տարած հաղթանակը և շտապեցին օրինականություն խաղալ՝ կոչ անելով զերծ մնալ մարդկանց անդորրը խանգարող ճայթյուններ կազմակերպելուց։ Ցինզմը, փաստորեն, չափ ու սահման չունի։

Read more...Collapse )

Ընտրակեղծիքների ոլորտում նոր ծագող աստղ է ի հայտ եկել։ 2012թ. սկսած ավելի լավ տոկոս «խփող» է դարձել է պետական ոստիկանական մեքենան՝ Րաֆֆի Հովհաննիսյանի սիրելի զորավար Վլադիմիր Գասպարյանի գլխավորությամբ։

Աստծո անունը հաճախ տվող, «աղոթած էշի» համար տերտերություն անող, կրմինիալի դեմ իբր պայքարող Վլադիմիր Գասպարյանի գլխավորած համակարգը Տարոն Մարգարյանին սարքեց ոստիկանության «ստուկաչների», արտահաստիքային ընթերակաների, ոստիկանությանը գործ տվող փողոցային պուտանկեքի, հասարակության տականքի, ոստիկանության բաժանած նոր անձնագրերով շրջիկ խմբերի և լուսանցքային մյուս շերտերի քաղաքապետը։

Read more...Collapse )

Այն, որ Երևանի ավագանու ընտրությունները խայտառակ ձևով կեղծվել են, որևէ մեկը չի կասկածում։

ՀՀԿ–ն պահեց իր մենաշնորհը՝ թաղային «ապերոների», բառիս բուն իմաստով բոզերի, անձնական շահ ունեցող «տասովշիկների», ոստիկանության, փողով քվեարկողների, քոռերի, թոփալների, հոգեկան հիվանդների և մեր հասարակության «առաջադեմ» զանգվածների օգնությամբ։

Ընտրակեղծիքների մեքենայի մեջ էին ներառվել ՀՀԿ–ական հոտի վերածվածներին տեղափոխող տաքսի ծառայությունները, երթուղային տաքսիները, կաշառվածներին տանող–բերողների անձնական փոխադրամիջոցները։ Մի խոսքով, հանցագործության մեջ ներգրավված էր ազգիս «էլիտան»։ Տարոն Մարգարյանն, ըստ այդմ, «բոմժերի թագավորն» է։

Read more...Collapse )

Ավելի լավ Սերժ

«Ընտրություններն» ավարտվեցին։ Ուռճացված մասնակցության թվեր ապահովելով՝ իշխանությունը հող էր նախապատրաստել խայտառակ կեղծիքների համար։ Արդյունքում՝ երեք նախադասություն իրար հետևից արտասանել չկարողացող մեկը վերանշանակվեց Երևանի քաղաքապետ (Րաֆֆի Հովհաննիսյանը, ամենայն հավանականությամբ, Տարոնին շուտով «ընտրաքվեների ռահվիրա» կանվանի)։

Թաղային խուժանը, շրջիկ խմբերը, կրիմինալի դեմ իբր պայքարի ելած ոստիկանությունը (բարև «զորավար») և ՀՀԿ–ն ուս–ուսի տված այնպիսի տոկոս «խփեցին» Տարոնի համար, որ շուտով կհասնենք Հյուսիսային Կորեային։

Ընտրակեղծարարներն այնպես աշխատեցին, որ «պերեբոռ» արեցին, քանզի ըստ ԿԸՀ–ի՝ Տարոն Մարգարյանն ավելի բարձր վարկանիշ ունի, քան Սերժ Սարգսյանը, ՀՀԿ–ն, Հայաստանի քաղաքական դաշտը ներկայացնող ուժերը կամ բոլորը միասին վերցրած։

Read more...Collapse )

Հայոց Ցեղասպանության 98–րդ տարելիցի օրն իսկական տոնի վերածվեց «անկախ» լրատվամիջոցների, սոցիալական ցանցում վխտացող «ֆեյք» ու համարյա «ֆեյք» դեմքերի համար։

Բանն այն է, որ սովորական սադրիչի դեր կատարող ոստիկաններից մեկը թույլ չէր տվել ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին գնալ պաշտոնյաների ու պատգամավորների համար նախատեսված ճանապարհով և մոտենալ կայանված իր մեքենային։  Ծառուկյանը, հասկանալով, որ գործ ունի «մուտիլովկայի» դրսևորման կամ պարզապես բթամտության հետ, մի փոքր ներքև է իջել և շրջանցել ոստիկաններին:

Read more...Collapse )

Շատերը նկատած կլինեն, որ այսօր առավոտվանից համացանցն ու հեռուստաեթերը ողողված են Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված էժանագին տեսահոլովակով։ Ռեպա–պոպախառը ոճի մեջ հանդես եկող Հայկո–Մկոները, հաստիքային «ծտերը», պալատական «աշուղները», խրոնիկ իշխանամետ երգչուհի–պատգամավորուհի Շուշան Պետրոսյանը և մյուս «աստղերն» այնպիսի կեղծ պաթոս էին մատուցում, որ անգամ այդ գործի մեծ վարպետ Րաֆֆի Հովհաննիսյանը կնախանձեր։ Հայկական «գլամուռը» հերթական անգամ ցույց տվեց իր արտաքին պերճանք ու ներքին թշվառությունը։

Ցեղասպանության զոհերի հիշատակն այդ կերպ հարգելը մեզանում հաստատված շոուբիզնեսային ցածրաճաշակության և անմակարդակության վառ դրսևորումներից է։

Read more...Collapse )

Վերջերս շատ մոդայիկ է դարձել երկրում տիրող գաղջ մթնոլորտից բողոքելը։ Պաշտոնական տեսակետի համաձայն՝ մթնոլորտի գաղջացմանը նպաստում են լրատվամիջոցները, որոնք թշնամանք ու ատելություն են քարոզում։ Ըստ այդմ՝ մարդիկ Հայաստանից արտագաղթում են ոչ թե անարդարության, ոչ թե կոռուպցիայի, ոչ թե վատ տնտեսական պայմանների պատճառով, այլ չար ԶԼՄ–ների գործունեության հետևանքով։

Եվ ահա փորձելով մեղմել իրավիճակը՝ «թունդ ընդդիմադիր» գործունեությամբ հայտնի Նիկոլ Փաշինյանին պատկանող «Հայկական ժամանակ» օրաթերթը որոշել է ապագաղջացնել մթնոլորտը՝ մի ամբողջ էջ տրամադրելով ՀՀ ԱԽՔ Արթուր Բաղդասարյանին։ ՕԵԿ առաջնորդը հատուկ «ՀԺ»–ի համար հանդես է եկել ընդարձակ հրապարակմամբ։

Read more...Collapse )

Նախագահական ընտրությունները գնահատելիս Սերժ Սարգսյանը նշել էր, թե առաջընթացն ակնհայտ է, քանզի բռնության դեպքեր չեն գրանցվել, լարվածություն չի արձանագրվել, և թշնամանքի մթնոլորտ չի եղել։

Նախագահական ընտրությունների ժամանակ, իրոք, հովվերգական պատկեր էր ստեղծվել, քանզի «ֆեյք» թեկնածուները զուտ ֆոնային դերակատարում ունեին և բնականաբար իշխանափոխության խնդիր չէին դրել։ Գործ ունեցանք անբնական երևույթի հետ՝ որքան վատ էր վիճակը երկրում, այնքան առերևույթ բարի էին ընտրությունները։

Read more...Collapse )

Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը գործող նախագահից պահանջում է ազատել Տիգրան Սարգսյանի ձեռքերը, նրան տալ հնարավորություն և նոր միայն պահանջել։ Ըստ Մանուկյանի՝ ստացվում է, որ վերջին հինգ տարիների ընթացքում վարչապետը կաշկանդված է եղել։

Վ. Մանուկյանի թիմակից Արթուր Բաղդասարյանն, օրինակ, հակառակ կարծիքին է։ ՕԵԿ ղեկավարը պնդում է, որ վարչապետի ձեռքերն ամենևին կապված չեն եղել, և որ նա ինչ ուզել արել է։

Մինչ ՀՀԿ ղեկավարի թիմակիցները կփորձեն իրար հետ պարզել Տիգրան Սարգսյանի ձեռքերի ազատության հարցը, եկեք զուտ թվերով գնահատենք «Հայկական աշխարհի» ճարտարապետի գործունեության առաջին շրջանը, որն անվանվել էր «երկրորդ սերնդի» բարեփոխման փուլ։

Read more...Collapse )

Վերջին մեկ շաբաթում ՀՅԴ–ական Արմեն Ռուստամյանին տեսանք Մարզահամերգային համալիրում, նախագահական նստավայրում և «Անի» հյուրանոցում։

Երևանի ավագանու ընտրություններում ՀՅԴ ցուցակը գլխավորող Ռուստամյանը ՄՀՀ–ում մասնակցում էր ՀԱԿ համագումարին, Բաղրամյան 26–ում հանդիպում էր Սերժ Սարգսյանի հետ, իսկ «Անի» հյուրանոցում ներկա էր Րաֆֆի Հովհաննիսյանի «հանրահավաքին»։

Նկատենք, որ այս երեք տարբեր առիթներով Ռուստամյանի հայտնվելը չի կարող  լրատվական հոսքերում հարցեր
չառաջացնել։

Read more...Collapse )

Latest Month

May 2013
S M T W T F S
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 

Tags

Syndicate

RSS Atom
Powered by LiveJournal.com
Designed by Lilia Ahner