?

7or_blog's Journal

Social capital

  • less than 10
Name:
7or_blog
Location:
Website:
External Services:
  • 7or_blog@livejournal.com
Բարի գալուստ «7օր բլոգ»՝ պաշտոնական livejournal էջ, առողջ քննարկումների և բանավեճերի ազատ տիրույթ։ «7օր բլոգ»-ը հայկական լրատվական http://www.7or.am/ պարբերականի պաշտոնական բլոգն է։ Բլոգում պարբերական թարմացմամբ երկրի համար կարևոր իրադարձություններն ու վիճահարույց թեմաներն են քննարկվում, իսկ բանավեճերին ձայնի հավասար իրավունքով մասնակցում են բլոգի բոլոր այցելուները, քննարկվող նյութերի հեղինակները, հայտնի հասարակական–քաղաքական գործիչներ։

«7օր բլոգ»–ն ունի «Բլոգերի տեսություն» /ներկայացվում են հայկական բովանդակության բլոգոսֆերայում քննարկվող նյութերը համապատասխան հղումներով/ եւ «Ընթերցողների օմբուդսմեն» /ընթերցողների շահերից խոսում են բլոգում ակտիվություն ցուցաբերած մարդիկ, ինչպես նաեւ իրենց դիտողություններով հանդես են գալիս հայտնի բլոգերներն ու հասարակական սեկտորի տարբեր գործիչներ/ բաժինները։

«7օր բլոգ»–ը վարում է հայկական բլոգոսֆերայում “Բլանշ” կեղծանունով հանդես եկող լրագրող Շուշան Հարությունյանը, ում եւ կարող եք դիմել ցանկացած հարց առաջանալու դեպքում։

Սպասեք նորությունների եւ բացահայտումների «7օր բլոգ»–ում, ինչպես ձեր մեկնաբանությունների եւ տեսակետների հիման վրա գրված նյութերը կարդացեք «7or.am»–ի առաջին էջում։ Ինչպես նաեւ «ընկերացեք» մեզ livejournal–ում, որպեսզի մեր «Բլոգերի տեսության» մեջ գրենք նաեւ ձեր մասին։

Լավագույն մաղթանքներով ՝ http://www.7or.am/blog/

Social capital

  • less than 10

Statistics